ՄԻԱՑԻՐ ՄԵԶ

Բարեգործությունը միջոց է լուծելու կամ մեղմացնելու այս կամ այն խնդիրը: Խնդրի առկայության մասին հնարավոր է տեղեկանալ այլոց միջոցով, ովքեր կօգնեն բարձրաձայնելու այն: Ուստի, որոշեցինք ստեղծել այս հարթակը. կստեղծվի խումբ, կլինեն անհատներ, ովքեր կցանկանան աջակցել այդ հարցում: Այստեղ հոդվածներ կտեղադրվեն, բաց քննարկումներ կանցկացվեն, որոնց միջոցով կտեղեկանաք կարիքավորների խնդիրների մասին և հնարավորինս նպատակաուղղված և դիպուկ օգնություն կհասցնեք Ձեր աջակցությանն ակնկալողներին: Օգնելն ավելի հեշտ կլինի, եթե իմանաք թե ինչպես: Ցանկության դեպքում մարդ կարող է պաշտպան կանգնել բարուն կամ ստեղծել այն: Այս ամենի կիզակետում լինելու համար անհրաժեշտ է միանալ մեզ և համալրել մեր շարքերը: