ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեր Մոտեցումը

Բարեգործական ծրագիր իրականացնելը բավականին լուրջ և աշխատատար գործընթաց է: Մենք փորձում ենք իրագործել նմանատիպ նախագիծ: Մեր նպատակներից մեկն է հնարավորինս շատ բարեգործական նախագծեր և հանրօգուտ միջոցառումներ կազմակերպել, որոնք կարող են նպաստել այս կամ այն հարցի լուծմանը, կամ, թեկուզ, բարելավմանը: Միջոցառումներ, որոնք կթեթևացնեն բազմաթիվ մարդկանց հոգսեր, կկտրեն նրանց իրենց դժվար կյանքից, կաջակցեն իրենց նպատակների ամբողջական կամ մասնակի իրականացմանը: Երեխաներին, ծերերին, հաշմանդամներին և ռիսկային այլ խմբերին նյութական կամ դրամական միջոցներ կհատկացվեն, նրանց համար անհատույց աշխատանք կկատարվի, մասնագիտական հատուկ պատրաստվածություն պահանջող ծառայություններ կմատուցվեն:


Մեր Առաքելությունը

Նախագծի կոնցեպտը հետևյալն է՝ կայքի միջոցով իր ծավալած գործունեությամբ, կազմակերպվող իրադարձություններով, միջոցառումներով կատարել օգտակար, բարի, արդյունավետ, աջակցող գործողություններ, ինչպիսիք են՝ մարդասիրական, սոցիալական, ֆինանսական, հոգեբանական, ֆիզիկական, բժշկական, կրթական և այլ օգնություն: Նախագծի նպատակն է հանրությանը իրազեկել այս կամ այն խնդրի մասին և կամավորների, բարերարների, այլոց միջոցով փորձել գտնել խնդրի, իրավիճակի լուծումը կամ հնարավորինս մեղմել այն:

Կարծիքներ Մեր Մասին