ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետ
Օգնություն փոքրիկ Աննային
user image

Charity Pro

https://www.facebook.com/anul.tarverdyan.9 ֆեյսբուքյան օգտատերի էջից տեղեկացանք փոքրիկ Աննայի մասին։ Երեխան ունի շատ լուրջ խնդիր և Արաբկիր բժշկական կենտրոնի մասնագետները հորդորում են երեխային անհապաղ ուղարկել Գերմանիա, որտեղ հնարավոր է համապատասխան բուժօգնություն տրամադրել:
Նկարում Աննան է: Ծնվել է 2017 թվականի հոկտեմբերի 3-ին: Ծնվելուց առողջական ոչ մի խնդիր չի ունեցել:
Մայրն ասում է, որ մեկ ամսականում ինչ-որ անհասկանալի հիվանդություն է նկատվել երեխայի մոտ, որը մինչ օրս բժիշկները չեն կարողանում պարզել: Մարտի 14-ից փոքրիկը գտնվում է Արաբկիր բժշկական կենտրոնում: Երեխան ունենում է շատ ուժգին ցնցումներ, թթվածնային քաղց:
Փոքրիկին օգնելու համար փոխանցումներ կարող եք կատարել նշված հաշվեհամարներով։ Կամ հնարավորության դեպքում ակտիվ տարածեք նյութը։ Գուցե, գտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան օգնել:
091 000 493 077700943 044-36-35-30