ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետ
Չենք մոռանում նրանց մասին․․․
user image

Charity Pro

Դեկտեմբերի 8-ին charitypro.am բարեգործական կայքի թիմն այցելեց փոքրիկ Աննային։
Մեր կայքում անրադարձել էինք փոքրիկի առողջական խնդրին:
Աննայի մոտ խնդիրներ են առաջացել ծնվելուց հետո, երեխան ընկնում է ցնցումների մեջ և դրանից հետո երկար ժամանակ մնում է բժիշկների հսկողության տակ։
Արաբկիր բժշկական կենտրոնի մասնագետները հորդորել են երեխային անհապաղ ուղարկել Գերմանիա՝ համապատասխան բուժումներ անցնելու։
Խոսեցինք փոքրիկի մոր՝ Արաքսյայի հետ, ով մեզ հայտնեց, որ երեխայի բուժման համար անհրաժեշտ է մոտավորապես 20,000 ԱՄՆ դոլլար, մինչ այժմ հավաքվել է 7000-ը։
Աննան ընտանիքի միակ զավակը չէ. նա ունի քույր և եղբայր։
Ընտանիքն ապրում է հանրակացարանի փոքր սենյակում։
Մեր թիմի և մեր գործընկերների նախատոնական նվերը հանձնեցինք երեխայի մորը (գումար, սնունդ և հագուստ)։
Եթե ցանկանում եք աջակցել երեխային նրա բուժման գործընթացում, կարող եք կապ հաստատել Աննայի ընտանիքի հետ հետևյալ հեռախոսահամարներով՝
091 000 493
077 70 09 43
044 36 3530