ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետ
Չենք մոռանում նրանց մասին․․․
user image

Charity Pro

Charitypro.am-ի թիմն այցելեց նաև Ռոզա Ադամյանի ընտանիք։
Ռոզան բնակվում է իր ամուսնու՝ Ալբերտ Զաքարյանի և 3 անչափահաս երեխաների հետ, Խարբերդում։
Ամուսինն ունի առողջական խնդիրներ, այդ պատճառով էլ չի կարողանում ապահովել ընտանիքին լավ պայմաններով։ Ռոզան նույնպես ունի առողջական խնդիրներ և նրան անհրաժեշտ է անցնել բժշկական ստուգումներ:
Այս պահին Ռոզան և Ալբերտը սպասում են իրենց զույգ երեխաների լույս աշխարհ գալուն։ Բայց երեխաների ծնվելուց հետո Ռոզան չգիտի, թե որտեղ են քնելու փոքրիկները, քանի որ նրանք չունեն մահճակալ երեխաների համար:
Մեր այցելության ժամանակ ընտանիքին հանձնեցինք մեր և մեր գործընկերների կողմից պատրաստած փոքրիկ նախատոնական նվերները (գումար, հագուստ և սնունդ):
Եթե ցանկանում եք աջակցել ընտանիքին, նրանց տվյալները կարող եք գտնել այստեղ՝
Նոր խարբերդ 24 փողոց, 18 տուն
094 36 30 99: