ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետ
Չենք մոռանում նրանց մասին․․․
user image

Charity Pro

Դեկտեմբերի 8ին մենք այցելեցինք Կառլենին։
Կառլենը 16 տարեկան է, ունի գենետիկ հիվանդություն (Տրիչեր Կոլինզի սինդրոմ), հիվանդությունն ուղեկցվում է աչքերի կատարակտայով և ձախ ականջի լսողական անցուղու ատրեզիայով։ Նա վիրահատվել է երեք անգամ․ այժմ գլխին կրում է լսողական սարք։
Տղան գտնվում է մշտական հսկողության տակ և անընդհատ ընդունում է դեղամիջոցներ։
Կառլենն ունի աջակցության կարիք անհրաժեշտ դեղերը գնելու և հետազոտություններ անցնելու համար։
Մենք, մեր թիմի և մեր գործընկերների հետ միասին, փորձեցինք ցուցաբերել փոքրիկ ուշադրություն Կառլենին և իր ընտանիքին՝ գումարի, սննդի և հագուստի տեսքով։
Այս պահին մեր թիմը փորձում է գտնել գործընկերներ, ովքեր կօգնեն Կառլենին անվճար հետազոտություններ անցնել։
Մենք նաև առաջարկեցինք Կառլենին սովորել ծրագրավորում, և նա համաձայնվեց: Նրա դասընթացները պլանավորում ենք սկսել գարնանը: Հուսով ենք, վերջինիս դուր կգա ծրագրավորումը և որոշ ժամանակ անց կփորձենք գտնել աշխատանք Կառլենի համար:
Եթե դուք նույնպես ցանկանում եք աջակցություն ցուցաբերել տղային, ապա կարող եք կապ հաստատել Կառլենի և նրա մայրիկի՝ Աղավնիի հետ նշված կոնտակտային տվյալներով՝
https://www.facebook.com/aghavni.gasparyan.5
093 31 67 28