ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետ
Չենք մոռանում նրանց մասին․․․
user image

Charity Pro

Դեկտեմբերի 14-ին charitypro.am բարեգործական կայքի թիմը այցելեց Արմավիրի մարզ՝ գյուղ Մուսալեռ։
Այստեղ է բնակվում Քրիստինեն իր 4-ամյա տղայի՝ Ալեքսի հետ։
Մայրն ու որդին ապրում են ծայրահեղ վատ պայմաններում՝ կիսաքանդ տնակում, որը նույնիսկ նրանց սեփականությունը չէ։
Մայրն ունի առողջական խնդիրներ։ Իրենց վիճակը բարելավելու համար, նա պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք։ Բայց նա չի կարողանում աշխատել, քանի որ Ալեքսին մենակ թողնել չի կարող։ Բայց փոքրիկին մանկապարտեզ չեն ընդունում, քանի որ երեխան դժվարանում է խոսել և ունի առողջական խնդիրներ։
Փոքրիկ Ալեքսի մոտ հայտնաբերվել է գլխի կիստա, նա հաճախակի ունենում է ուժեղ գլխացավեր։ Այս պահին նա ունի լոգոպետի կարիք։ Ինչպես նաև, Ալեքսին բուժվելու համար անհրաժեշտ է դեղորայքային բուժում։
Քրիստինեն մեզ տրամադրեց բժշկական փաստաթղթեր և այս պահին մեր թիմը փորձում է գտնել մարդկանց, ովքեր կցանկանան և կկարողանան օգնություն տրամադրել ընտանիքին։
Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել ընտանիքին, կարող եք կապնվել Քրիստինեի հետ հետևյալ հեռախոսահամարով՝
077 46 42 78