ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետ
Չենք մոռանում նրանց մասին․․․
user image

Charity Pro

Այս պահին Արմավիրի մարզի գյուղ Նոր Արմավիրում է բնակվում Միքայելը:
Տղայի առողջական խնդիրների մասին խոսել էինք մեր էջում ամիսներ առաջ: Դեկտեմբերի 14-ին մեր թիմի անդամները անձամբ այցելեցին Միքայելին:
Չնայած նրան, որ չկարողացանք անձամբ խոսել տղայի հետ, մեզ հաջողվեց զրուցել նրա մոր` Աստղիկի, տատիկի և փոքր քրոջ հետ:
Միքայելի մոտ տրոմբոցիտների պակասից առաջացել է աղիքային ինֆեկցիա: Մեկ տարի և 7 ամիս ծառայելուց հետո տղան ազատվել է ծառայությունից և եղել բժիշկների հսկողության տակ։ Որոշ ժամանակ դժվարացել է քայլել: Բարեբախտաբար, տղայի վիճակն օրեցօր բարելավում է: Տղան ունի մեկ եղբայր, ով այս պահին ծառայում է բանակում և մեկ փոքր քույր:
Մեր թիմը Միքայելի մորը հանձնեց մեր և մեր գործընկերների կողմից պատրաստած փոքրիկ ամանորյա անակնկալը, ինչպես նաև որոշակի դրամական օգնություն։
Եթե ցանկանում եք աջակցել Միքայելին նրա շուտափույթ ապաքինման հարցում, ապա կարող եք կապնվել նրա հետ հետևյալ հեռախոսահամարով՝
077 62 32 70