ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետ
Չենք մոռանում նրանց մասին․․․
user image

Charity Pro

Դեկտեմբերի 19-ին մեր թիմը ճանապարհ ընկավ դեպի Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ։ Այստեղ է բնակվում փոքրիկ Վոլոդյան։ Երեխայի մասին տեղեկացել էինք համացանցում տեղադրված հայտարարության միջոցով։
Այցելության ժամանակ պարզեցինք, որ երեխան իր տատիկի հետ այժմ գտնվում է Մոսկվայում (Морозовская Детская Городская Клиническая Больница), որտեղ երեխան ստանում է իր բուժումները։
Հիշեցնենք, որ երեխայի մոտ հայտնաբերվել էր ողնաշարի քաղցկեղ։ Ընտանիքը ցանկացել է երեխային տեղափոխել Գերմանիա բուժումների համար, սակայն չեն կարողացել համապատասխան գումար հավաքել։ Փոխարենը իրենց սեփական տունն են գրավադրել՝ երեխային Մոսկվա տեղափոխելու համար: Ինչպես նաև նրանց աջակցել են բարեկամներ և շատ սրտացավ մարդիկ:
Մոսկվայում երեխային օգնություն է տրամադրել հայտնի երգչուհի Զառան։ Երեխան այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նրան բուժումների համար դեռևս հարկավոր է գումար։
Փոքրիկն ունի մեկ քույր՝ Էմիլին և մեկ փոքրիկ եղբայր, ում անունն էլ հենց ինքն է ընտրել՝ Դանիել։ Վոլոդյան ունի մեծ ըտանիք:
Փոքրիկի տատիկը մեզ ասեց, որ նրանք ոչ մի դեպքում չեն հանձնվելու և փորձելու են ամեն կերպ բուժել իրենց երեխային։
Ընտանիքին հանձնեցինք մեր նախատոնական նվերների արկղը, ինչպես նաև որոշակի դրամական օգնություն: Հուսով ենք, որ շատ շուտով լավ լուրեր կստանանք երեխայի մասին։
Եթե ցանկանում եք օգնել փոքրիկ Վոլոդյային ստանալ իր բուժումները և շուտ ոտքի կանգնել, կապնվեք ընտանիքի հետ հետևյալ հեռախոսահամարով՝
099 83 88 84