ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փնտրել Իրադարձություն


Ավելացնել իրադարձություն


Հետ

Եթե բոլորը. բարեգործական համերգ

Լոֆթ րում

2018-06-03 20:00:00

«Եթե բոլորը բարեգործական հիմնադրամ»-ի ֆեյսբուքյան էջից (https://www.facebook.com/IfWeAll/) տեղեկացանք «Եթե բոլորը. բարեգործական համերգ»-ի մասին։ Այս համերգի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրային Հեռուստատեսության սոցիալական պատասխանատվության «Եթե բոլորը…» նախագիծը, համանուն բարեգործական հիմնադրամը և «Լոֆթը»։ Համերգի նպատակը փոքրիկ (4.5 ամսական) Մայքլի վիրահատության գումարը հավաքելն է։
Նա ախտորոշվել է գալենի երակի անևրիզմայով։ Վիրահատությունը արժե 6800000 դրամ և տեղի է ունենալու Նովոսիբիրսկի Միշալկինի անվան բժշկական կենտրոնում։
Երիտասարդ այս ընտանիքում Մայքլը 3-րդ որդին է: Հայրիկը աշխատում է օրը 10-ը ժամ, որպես ավագ մատուցող, սակայն տղայի վիրահատության համար գումար չունեն…
Հունիսի 3-ին Հյուսիսային պողոտայի «Լոֆթ րումում» կազմակերպվում է բարեգործական, բացօթյա համերգ: Համերգին Մասնակցում են Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը և Վիգեն Հովսեփյանը: Միջոցառման հյուրերը մասնակցության համար վճարելու են 3 000 դրամ, բացի այդ նվիրատվություններ կարելի է անել թափանցիկ արկղերում: Համերգից հավաքված հասույթը գումարվելու է «Եթե բոլորը…» հաղորդման Մայքլի թողարկումից գոյացած գումարին: https://www.facebook.com/events/185476285610303??ti=ia
Դուք կարող եք մասնակցել համերգին՝ օգնելով փոքրիկին, և վայելել գեղեցիկ ելույթները։

0

Գնալու եմ

0

Հետաքրքիր է

190

Դիտում


Կոնտակտային Տվյալներ

arssystemsllc@gmail.com
Charity Pro

Մասնակիցներ